![]()
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի թվիթերյան գրառումը՝ կապված ադրբեջանական ագրեսիայի հետ:
Գրառման մեջ մասնավորապես նշվում է.
«Մենք հայ համայնքի կողքին ենք ընդդեմ բռնության և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները հայկական ատոմակայանի ռմբակոծման հետ կապված»:
Լոս Անջելեսի քաղաքապետը նաև նշել է, որ երկխոսությունը և դիվանագիտությունն են միակ ուղին՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության ու անվտանգության:
![]()
![]()