![]()
Ադրբեջանում այսօր «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առնվազն վեց ակտիվիստ է ձերբակալվել՝ Հայաստանի հետ պատերազմ սկսելու և համընդհանուր մոբիլիզացման պահանջով հուլիսի 15-ին անցկացված բողոքի ակցիային մասնակցելու համար:
Ինչպես հայտնում են տեղական լրատվականները, ոստիկանները ստիպում են նրանց խոստովանել, որ ակցիա են կազմակերպել և մտադիր են եղել գրավել Ադրբեջանի խորհրդարանը:
![]()