«Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը…». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։

Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի եւ խաղաղ ծառայություն։ Եւ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ