«Առաջիկայում հակառակորդի մոտ նման դժբախտ պատահարների էլի սպասեք, սկսել են սառնարաններից դիակները հանել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան ադրբեջանական բանակում տեղի ունեցած միջադեպին և կատարել է հետևյալ գրառումը.

Դեռևս վաղուց եմ ասել, որ եթե մեր հակառակորդը՝ հանձինս Ադբեջանի հայտարարում է, թե ունեն 3 զոհ, իմացեք առնվազն 10-ն են, եթե ասում են 5 զոհ՝ առնվազն 15-20-ն են…

Միշտ էլ թաքցրել են իրենց զոհերի իրական թիվը, սա նորություն չէ…

Իսկ Տավուշի սահմանին հայկական զինուժի կողմից ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայինների շուրջ 40%-ի ոչնչացումից հետո ադբեջանական պրոպոգանդան անգամ ձևի համար գոնե մի քանի զոհերի լուրը չհայտնեց…

Փառք Աստծո հիմա կրքերն արդեն հանդատվել են, և ժամանակն է արդեն հակաառակորդի կողմից զոհերի մասին հայտնելու, ժամանակն է սառնարաններից դիակները հանելու և դժբախտ պատահարների անվան տակ հարազատներին տեղեկացնելու…

Պարզ էր, որ առաջինը կհայտնեն բարձրաստիճան սպաների՝ իբրև թե դժբախտ պատահարից մահվան լուրը: Զինվորական բարձր կոչում ունեցող անձանց «անհետացումը» անհնար է երկար պահել։

Առավոտյան հայտնեցին, իբրև թե ՈՒԱԶ մակնիշի զինվորական ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացել է զորամասի շտաբի պետ, գնդապետ և այլ զինծառայողներ… իբրև թե…

Առաջիկայում հակառակորդի մոտ նման դժբախտ պատահարների էլի սպասեք, սկսել են սառնարաններից դիակները հանել…

Դեռևս վաղուց եմ ասել, որ եթե մեր հակառակորդը՝ հանձինս Ադբեջանի հայտարարում է, թե ունեն 3 զոհ, իմացեք առնվազն 10-ն են,…

Posted by Taron Chakhoyan on Monday, 20 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ