![]()
Նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով որտեղ ցուցադրվում է հայկական արտադրության Հարվածային ԱԹՍ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայկական ԶՈւ կողմից իրականացված գիշերային պատժիչ գործողությունների տեսանյութը՝ կից գրելով:
«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր:
Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դառել բարձրաստիճան զինվորականներ»:
Հայկական արտադրության Հարվածային ԱԹՍ-ի աշխատանքը դիտեք ստորև.
🇦🇲Ռազմարդյունաբերողների, ինժեներների համառ աշխատանքի, անքուն գիշերների ու երազանքների արդյունքը։Եվ սա ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչ ստեղծվել է։Ռազմարդյունաբերական համալիրն ամուր կանգնած է զինված ուժերի, առաջնագծում ծառայող մեր սիրելի զինվորների կողքին՝ իփառս Հայրենիքի։
Posted by Hakob Arshakyan on Monday, 20 July 2020
![]()