Այրվում է ոչ թե ՀԷԿ-ը, այլ Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանի տրանսֆորմատորը

Հուլիսի 19-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական բաժինը, հաղորդագրության տեքստում մանրամասնելով, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժ․21։44-ին․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ։

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը տեսանյութեր է հրապարակել դեպքի վայրից։ Կադրերից երևում է, որ հրդեհը շարունակվել է նաև կեսգիշերն անց։

Posted by Տիգրան Առաքելյան on Sunday, 19 July 2020

Posted by Տիգրան Առաքելյան on Sunday, 19 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ