![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
Հայտնի կուխարկեն դարձել է ադրբեջանական պրոպոգանդայի սրտի հերոսը…
Իր փայ բորշչի մեջ արդեն բորշած մանկամիտ փեսայի էժանագին ստերը շատ կարճ ժամանակ անց հայտնվում են ադրբեջանական ԶԼՄ-ներում։
Դե, էս տեսակը սեփական կաշին փրկելու համար ոչ մի բանի առաջ էլ կանգ չի առնի, հարկ եղած դեպքում Ալիևի թուշն էլ կհամբուրի…
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.
«Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաեւ պաթոսը, կասկածն ու վախը։ Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետեւենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին եւ օպերատիվ արձագանքենք պետության կարիքներին։
Հետո իհարկե կարելի է խոսել։ Կարելի է ու պետք է խոսել, թե ինչու պատերազմը սկսվեց Տավուշում, ինչու առաջին անգամ Ադրբեջանը հանդգնեց այս ուժգնության ռազմական ագրեսիայի դիմել հայ-ադրբեջանական սահմանին, ինչու ՀԱՊԿ-ը կրկին կրավորական կեցվածք ընդունեց, ինչու ապրիլյանի ժամանակ ադրբեջանական դեզինֆորմացիա տարածողները՝ «հայրենասերի» դիմակ հագած, բոլորովին այլ` վտանգավոր խաղ սկսեցին։ Պետք է հասկանանք, թե այդ ինչպես են մեր զինվորների տվյալները հասանելի, իսկ պետական առցանց ռեսուրսները խոցելի դարձել թշնամու համար, ինչու է Նիկոլ Փաշինյանը թշնամու լայնածավալ հարձակումը «ռազմական միջադեպ» որակում, իսկ նրա կինը հերթական խաղաղասիրական նախաձեռնությամբ մեջ ընկնում՝ կանխատեսելի վերջաբանով։ Սրանք ուղղակի հարցեր չեն, այլ գոյաբանական խնդիրներ, որոնց պատասխաններից է կախված մեր պետության ապագան։
Այս հարցերը տալու եւ պատասխանները ստանալու ժամանակը կգա։ Հիմա այդ պահը չէ»։
![]()
![]()