Էրդողանը ստուգել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելու աշխատանքների ընթացքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար, որպեսզի վերահսկի, թե ինչպես է ընթանում այն մզկիթի վերածելու գործընթացը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։

Թուրքիայի առաջնորդի վարչակազմը հրապարակել է նախագահի այցի լուսանկարը։ Տաճարի ներսում կատարվում են նախապատրաստական աշխատանքներ․ թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ պլանավորվում է աղոթքի ժամանակ թաքցնել քրիստոնեական հավատքի խորհրանիշերը։

Ակնկալվում է, որ առաջին մահմեդական աղոթքը կկայանա հուլիսի 24-ին, որին կմասնակցի շուրջ 500 հավատացյալ։ Դեռեւս հայտնի չէ այդ ժամանակ նախագահի ներկայության մասին։

Ավելի վաղ հուլիսին Թուրքիայի դատական իշխանությունները չեղարկել են 1934 թվականին ընդունված որոշումը, համաձայն որի՝ Սուրբ Սոֆիային տրվում է թանգարանի կարգավիճակ։ Այնուհետեւ Էրդողանը հայտարարել էր, որ տաճարը կվերածվի մզկիթի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ