![]()
Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ
– Պարո՛ն Շիրինյան, հուլիսի 12-ից սկսած՝ լարված է հայ-ադրբեջանական սահմանին։ Ոչ պաշտոնական խողովակներով հայտնի է դարձել, որ հայկական բանակը Տավուշի հատվածում մարտական հենակետ կամ հենակետեր է ազատագրել Ադրբեջանից, այսօր արդեն ադրբեջանական ՊՆ-ն հաստատեց՝ ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներ են սպանվել, այդ թվում՝ գեներալ-մայոր և գնդապետ, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ սպաներ և պայմանագրայիններ։ Ոչնչացվել են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ Այսօր, ցավոք, հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս ունի 2 զոհ։ Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ծագեց այս լարվածությունը և ի՞նչ ընթացք այն կարող է ունենալ։
– Ես ցավում եմ մեր սպաների կորուստը, հայրենիքի համար կորուստ է։ Մեզ համար յուրաքանչյուր մարդ, այն էլ՝ զինվորական սպա, շատ թանկ է, բոլոր դեպքերում՝ սա հայրենիքի համար է, սա իմացյալ մահ է։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ամենախոցելի կետը Չինարիից Մովսես ընկած հատվածն է։ Սա 1994 թվականի զինադադարը կնքելու ժամանակ մնացել է այդ վիճակում, և ադրբեջանական կողմը մշտական գերակայություն է ունեցել՝ աշխարհագրական դիրքի պատճառով, որոնց մեջ են այդ երկու հենակետը, որոնք հայկական կողմը ոչ միայն որպես հենակետ ոչնչացրել է, այլ նաև կահավորվում է։
Մեր ժողովրդին շնորհավորում եմ, մեր բանակի ղեկավարության նկատմամբ՝ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարար, մեծ հիացմունք ունեմ։ Միշտ ասվել է, որ այս հատվածը մեզ ճնշված վիճակում է պահում, ուրեմն այս հարցը լուծվել է, գործողության մեջ էլ մնացած բարձունքները կվերցնեն։
Բանակը վերացրեց մեր թուլությունը, հարցը լուծվեց, վե՛րջ։ Այդ բարձունքներով՝ երկու, թե երեք, հենակետերի միջև հաղորդակցությունը կտրվել է, նրանց ինքնապաշտպանությունը խիստ դժվարացել է։ Այս դիրքերի ազատագրումը մեզ դարձնում է վերահսկող կողմ՝ այդ հենակետերից կարող ենք խփել Բաքու-Ջեյհան նավթամուղին, Քուռ իջնել։ Ովքեր երևակայություն ունեն, դա կհասկանան։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում
![]()