![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Մարգարիտա Սիմանյանը չհասկացավ էլ, թե ինչ արեց ոչ միայն իր հետ, այլ նաև իր պաշտպանյալի’ Ռոբերտ Քոչարյանի հետ, ում ազատության համար մրմուռ ու կսկիծը հանել էր ֆեյսբուքյան, թվիթերյան ու ինստագրամյան էջեր’ հարյուր հազարների առաջ։
Բոլոր երեք նշված ցանցերում էլ հազարավոր հայեր ոչ միայն հակադարձել էին Հայաստանի հանդեպ նրա ատելությանը, «Հայաստանը փոշիացնելու» «Հայաստանի վրա թքելու» նրա դավաճանական արտահայտություններին, այլեւ հարյուրներով գրել էին Քոչարյանի մասին։
Ամեն գրառումը մի քանի հարյուր լայք ունի։ Ամեն գրառման մեջ մարդիկ, անգամ ներկայիս իշխանություններին չհամակրողները գրել էին Քոչարյանի «սխրանքների», նրա պաշտոնավարման շրջանում իրենց ու հասարակության զրկանքների մասին։
Գրել էին ռուսերեն ու անգլերեն, ու Մարգոի պատի բոլոր ընթերցողները տեսնում ու կարդում էին ոչ միայն այն, թե ինչպես են հայերը պաշտում իրենց պետականությունը, ընդունում իրենց օրինական իշխանությանը, համախմբված դրանց շուրջ, վիրավորում Մարգոյին իր խուլիգանական դրսևորումների համար, այլ նաև կարդում էին, թե ինչ է ժողովուրդը մտածում Ռոբերտ Քոչարյանի ու նրա դատվելու կամ ազատության մասին… Որևէ մեկը միլիոններ կծախսեր իր հակառակորդին այսպես հրապարակային, ռուսալեզու ու անգլիալեզու ահռելի լսարանում փչացնելու համար։
Ու Մարգոն դա արեց ձրի, կատարյալ, թեպետ Քոչարյանն իր պաշտպանյալն էր, բայց խայտառակեց մինչև վերջ… Ու մնում է զարմանալ, որ Ռուսաստանի նախագահը չի պատկերացնում այս կնոջ «տաղանդը» ու իր քարոզչությունը վստահել է նման անտաղանդին, որը հակառակ արդյունքն է ստանում։ Բայց արժե, որ Պուտինի աջակիցները նրան բացատրեն Մարգոյի այս արդյունքները Քոչարյանի օրինակով…
![]()