![]()
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն հաղորման շրջանակներում այսօր տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է վերջին օրեիրին Մարգրաիտա Սիմոնյանի շուրջ ստեղծված աղմուկին:
«Մարգարիտա Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի»,-այս մասին ասել է ԱԺ խոսնակն իր հարցազրույցի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էնք, Change.org-ում ստորագրահավաք է «Մարգարիʹտա, փոխիʹր ազգանունդ» պահանջով: Ստորագրահավաքին միացել է մոտ 8000 քաղաքացի։
«Հաշվի առնելով, որ Մարգարիտա Սիմոնյանը իր հայկական արմատների մասին հիշում և դրանց մասին հիշատակումն օգտագործում է բացառապես այն դեպքերում, երբ փորձում է վնասել Հայաստանի շահերին, պահանջում ենք նրան փոխել ազգանունը (հեռացնել «յան»-ը) և այլևս երբեք չփորձել ասոցացվել Հայաստանի և հայերի հետ։ Մեզ համար մեր երկրի և ժողովրդի իմիջը կարևոր է, իսկ Մարգարիտա Սիմոնյանը ակնհայտորեն փչացնում է այն»,- ասվում է ստորագրահավաքի տեքստում:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Մարգարիտա Սիմոնյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում և դիմել ՀՀ իշխանություններին։
Սիմոնյանի խոսքով՝ վերջին տարիների վերաբերմունքից հետո արդյոք Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն օգնություն սպասել Ռուսաստանից՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացման հարցով։
![]()