Կորոնավիրուսի նոր բռնկում Չինաստանի արևմուտքում


Անցած օրերին Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում անելով Չինաստանի առողջապահության ազգային կոմիտեին:

Բռնկման ամբողջ ընթացքում գրանցվել է հիվանդության 17 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսի համավարակի բռնկման մասին:

Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 14 մլն-ը, այդ ամբողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է գրեթե 600 հազար մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ