![]()
Որպես ՊՆ ներկայացուցիչ ասեմ՝ այո՛, տեխնիկապես ՀՀ ԶՈՒ-ն մշտապես ունեցել է ադրբեջանական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորություն, բայց «երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն»:
Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագողներից մեկի հարցին:
«Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: Մենք նման ծրագրիր չունենք, և դա հայեցի չէ ոչ մի տեսակետից: Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազամուղերը, որոնք միջազգային ընկերությունների են պատկանում, թող նրանք վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է և ոչ թե սպառող:
Հայաստանն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, էլ ավելի լավ, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
![]()