Ինչպես է տոնում Վարդավառը Գարիկ Պապոյանը

Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, ցույց տալով թե ինչպես է տոնում այս տարի Վարդավառը:

«Ես երեխաներից պահում եմ սոցիալական «բարձրություն» ))))))»,- կից գրել է նա:

Վարդավառը Հայաստանում ժողովրդի ամենասիրելի ամառային տոներից մեկն է։ Այդ տոնին հանրապետության մայրաքաղաքում և մարզերում բոլորն են սպասում` փոքրից մեծ, քանի որ այդ օրը երեխաներին թույլ է տրվում անարգել բոլորին ջրել` երբ ցանկանան, իսկ մեծերը, թեկուզ մեկ օրով, կարող են կրկին վերադառնալ մանկություն։ Վարդավառի տոնը տարբեր օրերի է նշվում։

Աստծո Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ հետո, այն Սուրբ Ծննդի, Մկրտության, Սուրբ Հարության, Սբ. Աստվածածնի Վերափոխման և Խաչվերաց տոների հետ համարվում է Հայ Առաքեյական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։

Վարդավառի տոնին նախորդում է մեկշաբաթյա պահքը, իսկ նրան հաջորդող երկուշաբթի Մեռելոց է` հանգուցյալների հիշատակի օր։

Տոնի անվանումը, ամենայն հավանականությամբ, «վարդ» արմատի հետ կապ ունի և կապված է վարդաջուր լցնելու ավանդույթի հետ, որը հետագայում փոխարինվել է սովորական ջրով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ