Գիտնականները պարզել են, թե ինչը չի բավարարում COVID-19-ով վարակված ծանր հիվանդներին

Ֆրանսիացի գիտնականները ընդհանուր ախտանիշ են հայտնաբերել, որը հանդիպում է COVID-19-ով վարակված ծանր հիվանդների մոտ: Այս մասին գրում է Science ամսագիրը:

Գիտնականներն ուսումնասիրել են 50 հիվանդի վիճակը, որոնք բարդությունների պատճառով միացվել են ԹԱՕ սարքերին: Նրանք հիվանդների մոտ հայտնաբերել են ինտերֆերոնի անբավարարություն (սպիտակուց, որն օրգանիզմը արտադրում է վիրուսների դեմ պայքարի համար) և սուր բորբոքում:

Նշվում է, որ ամենածանր հիվանդների մոտ նկատվել է I տիպի ինտերֆերոնի պակաս, որը դանդաղեցնում է վարակի տարածումը օրգանիզմում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ