![]()
Աբու Դաբիում գտնվող Fight Island կղզումում անցկացվել է UFC Fight Island 2 մրցաշար: Կարևոր սպորտային իրադարձությանը խաղարկվում էր ամենաթեթև քաշային կարգում գտնվող գոտին: Այն վաստակել է Դեյվիսոն Ֆիգերեդոն: ։ Մասնակցել է նաեւ ռուսաստանցի թեթեւքաշային Արման Ծառուկյանը, որը վստահ հաղթանակ է տարել 33-ամյա բրազիլացի Դավի Ռամոսի նկատմամբ, հաղորդում է championat.com-ը
Նույնպես կայացել է Ռուսաստանը ներկայացնող թեթևշայինների մասնակցությամբ մենամարտեր: Մենամարտերից մեկին մասնակցել է նաև ռուսաստանցի թեթևքաշային Արման Ծառուկյանը, որը վստահ հաղթանակ է տարել 33-ամյա բրազիլացի Դավի Ռամոսի նկատմամբ։
23-ամյա կրասնոդարցի մարզիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30-27 հաշվով։
Հաղթանակից հետո Արմանը չի թաքցնում իր ուրախությունը, սակայն չի կարողացել չհիշատակել այս օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները:
«Այս հաղթանակը ես նվիրում եմ իմ հայրենիքին՝ Հայաստանին: Ցանկանում եմ հիմա իմ աջակցությունը հայտնել իմ հայրենակիցնրեին: Իրավիճակը հեշտ չէ: Մեզ վրա հարձակվում են, թույլ չեն տալիս խաղաղ ապրել: Կցանկանայի, որ ամեն բան ավարտվի: Որպեսզի այս քաղաքականությանը վերջ տրվի: Ինչու համար է այս ամենը: Մարդիկ մահանում են: Ոչ ոք չի ցանկանում պատերազմ: Հիմա 21-րդ դարն է: Ինչ պատերազմի մասին է խոսքը: Մենք ունենք մարդկային կորուստներ, նրանք՝ նույնպես: Ինչու համար է սա պետք: Վերջ տվեք այս ամենին»,- մեջբերում է Ծառուկյանի խոսքերը «Спорт-экспресс»-ը:
![]()