Արդյոք հնարավո՞ր է COVID-19-ի փոխանցումը մոծակների միջոցով


Գիտնականները գնահատել են մոծակի խայթոցից հետո կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ նշվում է, որ մոծակները մարդու համար վարակման աղբյուր լինել չեն կարող, հաղորդում է Lenta.ru-ն:

Մասնագետներն ընդգծում են, որ COVID-19-ը չի կարող «վերարտադրվել մոծակների մեջ»: Սրանով պայմանավորված մոծակից մարդուն կորոնավիրուսի փոխանցումը հնարավոր չէ, անգամ եթե մինչ այդ մոծակը կծել է վարակակրի:

Ավելի վաղ համարժեք կարծիք են հայտնել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ): Այնտեղ կասկածում են, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մոծակների միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ