![]()
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Հայկական ծիրանների բաժանման բարեգործական ակցիա մոսկվացիների համար»:
Իր հերթին, Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից տեղեկանում ենք, որ հայ եկեղեցու բակում մեծ տոնախմբություն է՝ մեր հայրենակիցները, եռագույն դրոշներով, քոչարի են պարում, երգում, ուրախանում:
Եկեղեցու շրջակայքը բազմամարդ է:
Հիշեցնենք, որ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղմթերքի շուկայից, կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։
Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդա Նիսանովին և Զարահ Իլիևին:
Նման «կոնտր» քայլը պայմանավորված էր այս օրերին հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտերով։ Իրավիճակին միջամտել էր նաև ՌԴ–ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Վաղ առավոտից Ռուսաստանում ապրող հայերը, կտրելով տասնյակ կիլոմետրեր, գնում են բեռնատարների կայանատեղի և ծիրան գնում։ Արդեն իսկ մի քանի բեռնատար ծիրան է վաճառվել։
Posted by Армянская Апостольская Церковь в Москве / Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցի on Sunday, July 19, 2020
Posted by Армянская Апостольская Церковь в Москве / Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցի on Sunday, July 19, 2020
![]()