![]()
Հայկ Կոջոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հայաստանը ինքնիշխա՛ն պետություն է։ Հայաստանն իր քայլերում առաջնորդվում է բացառապես իր պետական շահի գերակայությամբ։ Հայաստանին ոչ ոք չի կարող փրկել, որովհետև, նախ և առաջ, Հայաստանին ոչ ոք չի կարող ոչնչացնել։ Մեկ անգամ փորձել են՝ վերածնվել ենք։ Վերածնվածներին չի վախեցնում մահվան սպառնալիքը, սպառնալից հոխորտանքները, հոխորտանքների մասշտաբները։ Ոմանք մեզ կարող են սիրել, ոմանք՝ ոչ։
Բայց հարգել պարտավոր են բոլորը։ Դա մենք կստիպենք՝ ժպտալով, խոսելով, կռվելով։ Մենք փոքր ենք չափերով, բայց մեծ՝ իմաստնությամբ։ Մենք պետք է պայմանավորվենք մեկընդմիշտ և աներկբա՝ անկախությունը մեզ համար անբեկանելի արժեք է։ Հայոց պետականությունը անփոխարինելի է, անշրջելի է, հավերժ է։
Անկախ նրանից, թե որքան վատ կացության մեջ կլինենք՝ անկախությունն ու պետականությունը անսակարկելի արժեքներ են։ Եթե մեր առջև պատեր շարեն, մենք թռչել կսովորենք, բայց չենք կռանա։ Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն մեզ ծնկի բերել՝ ֆիզիկապես, թե հոգեբանորեն, Հայաստանում, թե Հայաստանից դուրս, նետվելու են պատմության աղբանոցը՝ անվերադարձ։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ հայոց բանակը։
Հայաստանը ինքնիշխա՛ն պետություն է։ Հայաստանն իր քայլերում առաջնորդվում է բացառապես իր պետական շահի գերակայությամբ։…
Posted by Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan on Saturday, July 18, 2020
![]()