Հայկական դիվանագիտության փայլուն աշխատանքը՝ սահմանին լարվածության օրերին

Ինչպես հայտնել էինք, ավելի վաղ  Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր.

«Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում»:

«Ինտերֆաքս» գործակալության խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները, Նաղդալյանը, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, շեշտել է.

«Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ:

Այնուհետև Ադրբեջանը մերժեց Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով:

Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք»:

«Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից», — նաև ասել է ԱԳՆ խոսնակը:

Հայկական խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերումները՝ լարվածության շրջանում

Հայկական դիվանագիտության փայլուն աշխատանքը՝ սահմանին լարվածության օրերին։ #ՈւժեղենքՄիասին

Posted by Քաղաքացիական պայմանագիր on Friday, July 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ