![]()
Աշխարհահռչակ սուսերամարտուհի, Օլիմպիական խաղերի ու աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն Յանա Եգորյանը կոչ է արել գնել հայկական ծիրանը, ինքն էլ օրինակ է ծառայել:
Հիշեցնենք, որ Յանա Եգորյանը ծնվել է 1993 թվականին Թբիլիսիում: Մինչև վեց տարեկանը նա ապրել է Երևանում, այնուհետև մոր հետ տեղափոխվել է Ռուսաստանի Խիմկի քաղաք, որտեղ Սերգեյ Սյոմինայի ղեկավարությամբ զբաղվել է սուսերամարտով: Հետագայում նրան մարզել է նաև Էլենա Ժեմաևան: Որպես մասնագիտություն ընտրել է թրասուսերը:
2010-2012 թվականներին Եգորյանը զգալի հաջողությունների է հասել կրտսեր և պատանեկան մակարդակներում՝ ոսկե մեդալ Սինգապուրում (2010) պատանեկան օլիմպիական խաղերի անհատական և թիմային մրցումներում, Մոսկվայում (2012) աշխարհի պատանեկան առաջնությունում անհատական մրցույթի հաղթանակ:
2012 թվականին Յանա Եգորյանը հաղթել է Ռուսաստանի առաջնությանը մեծահասակների պայքարում և ներգրավվել Ռուսաստանի հավաքականի կազմում: 2013 թվականին թրասուսերակիրների մրցապայքարում դարձել է աշխարհի առաջնության թիմային բրոնզե մեդալակիր:
2016 թվականի Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Թրամարտի կանանց անհատական պայքարի եզրափակիչում Յանա Եգորյանը 15:14 հաշվով պարտության է մատնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սոֆյա Վելիկայային:
![]()