![]()
«Եթե Ալիևը լայնամասշտաբ պատասխանի գնալու ռեսուրս ունենար և փորձեր ուժերն ավելի լայն ճակատով, չէր ունենա հասարակական մոբիլիզացիայի իմիտացիայի կարիք։ Նա շատ լավ պատկերացնում է, որ պատերազմի պատրաստ չէ, այդ պարագայում կորցնելու է նոր տարածքներ։
Ալիևի իշխանությունն անլուծելի ճգնաժամի մեջ է», — այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Հակոբ Բադալյանը չի բացառում, որ սահմանին սադրանք է կազմակերպվել, բայց չի հաշվարկվել, որ ՀՀ-ի պատասխանը կարող է լինել այդպիսի ուժգնությամբ։
«Արձագանքները վկայում են, որ հայտնվել են փաստի առաջ և շատերն են զգացել այդ հարվածի ուժգնությունը», — հավելել է Բադալյանը։
Շարունակությունը՝ 24TV-ի տեսանյութում։
![]()