![]()
Երեկ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական հերթական լարվածության ֆոնին մթերք արտահանած հայկական բեռնատարների հետ կապված խնդիր էր առաջացրել մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկայում:
Ադրբեջանցի սեփականատերերը արգելել էին բեռնատարների մուտքը շուկա: Բայց այդ արգելքը չի խանգարել ծիրանի իրացմանը, խնդիրը շատ արագ և ուշագրավ ձևով է լուծում ստացել:
Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
«Հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.
✅Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:
✅Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները»,- ասված է գրառման մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()