«Ադրբեջանական բանակ որպես այդպիսին չկա… գիտե՞ք ում դեմ ենք կռվում իրականում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Վերջն օրերին Տավուշի սահմանին տեղի ունեցած միջադեպերը, մարտական գործողությունները և դրանց հետևանքները ևս մեկ անգամ ամրագրեցին այն փաստը, որ իրականում հայկական բանակը կռվում է նավթադոլարների և իսրայելական զենքի դեմ, ադրբեջանական բանակ որպես այդպիսին չկա:

Օրեր շարունակ անհաջող մարտական գործողություններից ու մեծաթիվ զոհերից հետո ադրբեջանական կողմը որոշեց գործի դնել նաև իր հատուկ ստորաբաժանումները:

Պաշտոնական Բաքուն, որ միշտ հայտարարում էր, թե տարեց տարի զգալի միջոցներ է ներդնում բանակի զարգացման համար, նախօրեին խայտառակ պարտություն կրեց: Օրեր առաջ «Յաշմա» հատուկ ստորաբաժանման մասնակցությամբ կազմակերպված դիվերսիոն հարձակումն ամբողջովին տապալվեց, հատուկ ստորաբաժանումը շատ մեծ կորուստներով հետ շպրտվեց։ ՀՀ Զինված ուժերը ոչնչացրեց ադրբեջանական հատուկ նշանակության էլիտար «Յաշմա» 100-հոգանոց խմբի շուրջ 40%-ը։ Թերևս սա ադրբեջանական բանակի այն էլիտան էր, որի հետ մեծ հույսեր էր կապում անգամ Ալիևը: Գաղտնիք չէ, որ այս ստորաբաժանման յուրաքանչյուր մարտիկի պատրաստման համար նավթադոլարներից հսկայական գումարներ են ծախսվում:

«Յաշմա» էլիտար խմբի կիրառումը, ռազմական փորձագետների պնդմամբ, ցույց է տալիս, որ ադրբեջանական սահմանային զինակետերը չեն կարողանում կատարել իրենց մարտական խնդիրները։

Հայկական բանակի կողմից ադրբեջանական հատուկ ստորաբաժանման ջախջախումից հետո հակառակորդին այլ բան չէր մնում, բացի իսրայելական ԱԹՍ-ների կիրառումից, որոնք իհարկե ձեռք էին բերվել նույն նավթադոլարներով։

Սակայն այս հարցում էլ ծախսված միլիոնները չտվեցին ցանկալի արդյունքը, հատկապես նշանակալի էր հայկական զինուժի կողմից ադրբեջանական գերթանկարժեք՝ շուրջ 30 միլիոն դոլար արժողությամբ «Հերմես 900» անօդաչու սարքի խոցումը:

Վերջին 6 օրերի ընթացքում ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 անօդաչու թռչող սարք, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական:

Իսկ այսօր՝ հուլիսի 18-ի առավոտյան պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:

Այս թվերն իրականում մի բան են ապացուցում, որ ամբողջ աշխարհում մեծ գլխացավանք համարվող ԱԹՍ-ների դեմ հայկական ՀՀ Զինված ուժերը կարողանում է արդյունավետ պայքարել։

Իրականում Իսրայելից ձեռք բերած հակառակորդի ԱԹՍ-ները բավականին թանկարժեք հաճույք են, սական եթե հաշվի առնենք դրանց արդյունավետությունը և դրանց վրա նավթադոլարներից ծախսված միլիոնները, ապա դրանք այնքան էլ մեծ արդյունք չեն տալիս, ի վերջո միլիոններ արժեցող այս համակարգերը հաշված վայրկյանների ընթացքում հայկական զինուժի կողմից ոչնչացվում են երկնքում…

Արդյունքում ստացվում է, որ հայկական բանակը կռվում է նավթադոլարների և այդ նավթադոլարներով ձեռք բերված իսրայելական զենքի դեմ, ադրբեջանական բանակ որպես այդպիսին չկա…

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով…

Posted by Taron Chakhoyan on Saturday, July 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ