![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Սիմոնյան Մարգարիտայի՝ սեփական ազգի հաշվին ռուսական իշխանությունների կույր աղիքում տեղավորվելու մասին նոր չէ, որ պետք է իմանայինք…
Առաջին անգամը չէ, որ փորձում է հաճոյանալ Կրեմլին՝ ոտատակ տալով այն ամենը ինչ կապված է Հայաստանի ու հայերի հետ…
Այս անհայրենիք տեսակը միշտ էլ սեփական կաշվից ու նստատեղից բացի այլ բաների՝ առավել ևս վեհ գաղափարների մասին մտածելու ունակ չէ…
Այսօր օրերին, սահմանին ջաջախիչ պարտություն կրելուց հետո հակառակորդը փոքրիկ մունդռիկություններով փորձում է վնասել հայերիս, Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքին ամեն ձև խանգարելով:
Փառք Աստծո ինչպես հայրենիքում, այնպես էլ Հայաստանից դուրս կան հայրենասեր հայրենակիցներ, ովքեր այս իրավիճակում իրենց օգնությունն են առաջարկում ու ամեն բան անում են, որպեսզի ծիրան արտահանող հայ գյուղացին անգամ մի դրամ չտուժի։ Արդեն իսկ նկատելի է տարիներ շարունակ հայերիս երազած համախմբվածությունը, երբ միասին լուծում ենք ցանկացած հարց ու խնդիր։
Սակայն նման հայրենակիցների կողքին կան նաև Սիմոնյան Մարգարիտաներ, ովքեր առիթը բաց չեն թողնում մեզ՝ հայերիս քննադատելով Կրեմլին հաճոյանալ։
Վերջինիս հնչեցրած խաղաղության կոչերը հայ-ադրբեջանական սահմանին առնվազն ծիծաղելի են…
Թերևս Սիմոնյան Մարգարիտային կարող եք շնորհավորել ադրբեջանական պրոպոգանդայի սրտի տիրուհին դառնալու կապակցությամբ:
Սիմոնյան Մարգարիտայի՝ սեփական ազգի հաշվին ռուսական իշխանությունների կույր աղիքում տեղավորվելու մասին նոր չէ, որ պետք է…
Posted by Taron Chakhoyan on Saturday, July 18, 2020
![]()