![]()
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Նոր Մոսկվայից զանգել, հարցնում էին՝ Հայաստանում կարո՞ղ է ծիրան մնացած լինի, ուղարկենք, այնտեղ եղածն արդեն պրծել է:
#ուժըմիասնությանմեջէ
#ձերցավըտանեմ»:
Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները: Նշվում է, որ շուկայի սեփականատերն արմատներով ադրբեջանցի է: Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:
Նոր Մոսկվայից զանգել հարցնում էին Հայաստանում կարող է ծիրան մնացած լինի ուղարկենք, այնտեղ եղածն արդեն պրծել է ^_^#ուժըմիասնությանմեջէ#ձերցավըտանեմ
Posted by Tigran Petrosyan on Saturday, July 18, 2020
![]()