Ով չգիտեր որ ծիրանը հայկականա, իմացավ, մի բան էլ հերթ են կանգնել առնելու համար

Անդրադառնալով Մոսկվայում ադրբեջանցիների կողմից կազմակերպված հակահայկական «ծիրան» ակցիային, Անի Վարուժանի Ավետիսյանը իր ֆայեբուքյան էջում գրել է.

«Ակամայից հիշեցի այս պատմությունը, որը չեմ հիշում թե որտեղից գիտեմ)))

Արտասահմանյան երկրներից 1-ում ամեն օր նույն թուրքը գնում էր ընթրելու, և ամեն օր նույն հային տեսնում էր կողքի սեղանին նստած սրճելիս: Եվ մի օր էլ, որոշում է բոլորին հյուրասիրել սուրճ, բացի հայից: Նույնը կրկնում է շաբաթներ շարունակ, սակայն հայը ամեն օր պարզապես ժպտում է: Թուրքը զայրացած մատուցողին հարցնում է, թե ինչու չի նեղվում հայը նրանից, որ հյուրասիրում է բոլորին, բացի իրենից: Մատուցողն էլ պատասխանում է, թե սա այդ նույն հայի ռեստորանն է)))

Ասածս ինչ ա, մեր ծիրանը ճզմելով միայն օգուտ տվեցին մեզ, հիմա բացի այն, որ ով չգիտեր որ ծիրանը հայկական միրգ ա, իմացավ, մի բան էլ հերթ են կանգնել առնելու համար »։

Ակամայից հիշեցի այս պատմությունը,որը չեմ հիշում թե որտեղից գիտեմ)))Արտասահմանյան երկրներից 1-ում ամեն օր նույն թուրքը…

Posted by Անի Վարուժանի Ավետիսյան on Saturday, July 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ