«Բեռնատարը դեռ նոր էր հասել կայանատեղի, բայց մեր հարյուրավոր հայրենակիցներ արդեն հերթի էին կանգնել հայկական ծիրանը գնելու համար…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվլ է նր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

Չեմ զարմանա, եթե այս տարի ծիրանի արտահանման մեծ ցուցանիշներ գրանցենք…

Բեռնատարը դեռ նոր էր հասել կայանատեղի, բայց մեր հարյուրավոր հայրենակիցներ արդեն հերթի էին կանգնել
հայկական ծիրանը գնելու համար… )

Հիշեցնենք, որ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղմթերքի շուկայից, կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։

Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդա Նիսանովին և Զարահ Իլիևին:

Նման «կոնտր» քայլը պայմանավորված էր այս օրերին հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտերով։ Իրավիճակին միջամտել էր նաև ՌԴ–ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Վաղ առավոտից Ռուսաստանում ապրող հայերը, կտրելով տասնյակ կիլոմետրեր, գնում են բեռնատարների կայանատեղի և ծիրան գնում։ Արդեն իսկ մի քանի բեռնատար ծիրան է վաճառվել։

Չեմ զարմանա, եթե այս տարի ծիրանի արտահանման մեծ ցուցանիշներ գրանցենք…Բեռնատարը դեռ նոր էր հասել կայանատեղի, բայց մեր հարյուրավոր հայրենակիցներ արդեն հերթի էին կանգնել հայկական ծիրանը գնելու համար… )

Posted by Taron Chakhoyan on Saturday, July 18, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ