Աշխարհի 20-ամյա չեմպիոնուհին ընկել է 6-րդ հարկից և մահացել

Ռուս գեղասահորդուհի, 20-ամյա Եկատերինա Ալեքսանդրովսկայան ընկել է շենքի 6-րդ հարկից ու մահացել:

Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, Մոսկվայում: Նրա մարմինը հայտնաբերվել է պատուհանների տակ: Պաշտոնական հաղորդագրության մեջ այլ բան չի նշվել:

Վերջին տարիներին Ալեքսանդրովսկայան հանդես էր գալիս Ավստրալիայի թիմի կազմում: Նրա զույգը Հառլի Ուինզդորն էր, ում հետ 2017 թվականին Ալեքսանդրովսկայան նվաճել էր աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոնի կոչումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ