![]()
Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ինքն ու հայրը ամեն պահի պատրաստ են մեկնել դիրքեր:
«Հայրս եղել է 1991 թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտատագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր վիրավորում:
Երկար ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմում:
Հիմա նույնպես ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ և կանգնել մեր հերոս սահմանապահ տղեքի կողքին»,- գրել է Արսեն Հարությունյանը:
![]()