Յուրա Մովսիսյանն ամերիկահայերին կոչ է արել միանալ դրամահավաքին՝ ի աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքների

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ հրավիրելով ԱՄՆ-ի հայության ուշադրությունը:

«Իմ ընտանիքին ու ընկերներին եմ դիմում, այս կիրակի միացեք զոհված զինծառայողների ընտանիքների օգնության դրամահավաքին»,- ասվում է Մովսիսյանի տարածած հաղորդագրության մեջ:

Դրամահավաքը կկայանա Լոս Անջելեսում:

«Ուժն ամբողջ աշխարհում մեր միասնության և թվի մեջ է: Հայ զինվոր, մենք քո կողքին ենք»,- լուսանկարին կից կրել է Մովսիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ