Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի երթ են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի


Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսափող համարվող մերձիշխանական «Sabah» օրաթերթի էլկայքի տեղեկացմամբ՝ բողոքի երթին մասնակցել է շուրջ 150 մարդ, հիմնականում թուրքաբնակ ադրբեջանցիներ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ և Թուրքիայում ուսանող օտարերկրացիներ։

Բողոքի հիշյալ երթը կազմակերպել է «Էսքիշեհիրի ադրբեջանական միությունը», որի ղեկավար Ջավիդ Այդընը երթի ավարտին տվել է մամուլի ասուլիս և կրկնել թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը՝ կապված Ղարաբաղի և հայկական այլ պատմական հողերի հետ։ Այդընը շեշտել է նաև, թե հայկական լոբբիստական ուժերը աշխարհով մեկ հակաթուրքական արշավներ են իրականացնում։

Բողոքի երթի մասնակիցները վանկարկել են հակահայկական լոզունգներ և հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ