Վրաստանում բժիշկները տարակուսած են. կորոնավիրուսով վարակված 10 ամսական երեխայի ծնողներն առողջ են

Վրաստանում 10 ամսական երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Խոսքը Թելավիի շրջանի Քարաջալա գյուղի 10 ամսական երեխայի մասին է, որն այժմ գտնվում է Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի բժիշկների վերահսկղության ներքո: Կորոնավիրուսին բնորոշ ախտանիշերի պատճառով Թելավիի մանկական կլինիկայի բժիշկները որոշել էին թեստավորել երեխային: Թեստը դրական պատասխան էր տվել:

Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանի համաճարակաբանները անհաջող փորձում են գտնել երեխայի՝ կորոնավիրուսով վարակման աղբյուրը: Թեստավորվել են երեխայի ընտանիքի անդամներն ու մտերիմները: Կորոնավիրուս ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել:

Ըստ TV Palitranews-ի՝ ընտանիքը կասկածի տակ է դնում ախտրոշումը: Երեխայի տատը լրագրողներին ասել է, որ երեխային առաջին անգամ սեխ են տվել, որն ուտելուց հետո նա հավանաբար թունավորվել է:

Ներկայումս երեխան գտնվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Կորոնավիրուսի երկրորդ թեստը նույնպես դրական պատասխան է տվել: Ըստ բժիշկների՝ վիճակը կայուն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ