Նշավան համայնքի բնակիչները՝ մեծից փոքր, սահմանում կռվող զինվորի թիկունքին են

Նշավան գյուղը Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում է , Արտաշատ քաղաքից ընկած է 9 կմ հեռավորության վրա։

Նախկինում Ալպավա անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Երևանի գավառում ։

Գյուղի բնակիչները վերջին օրերին ակտիվ աշխատանքներ են տանում , որ կարողանան օգնել մեր սահմանում կռվող զինվորներին։ Համայնքի բոլոր բնակիչները կարողացան մեծ թվով անվադողեր հավաքել  և  ուղարկեցին սահաման։

Հավաքագրման աշխատանքները շարունակվում են , ովքեր կցանկանան միանալ , կարող են դիմել համայնքապետարան։

Սիրելի բնակիչներ.
Նշավանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում այսօրվա հայտարարությանը մեծամասշտաբ արձագանք տալու և այդչափ բարի գործին մասնակից լինելու համար։ Արդեն հավաքվել է 700 անվադող և մեկ ժամից մեքենան կշարժվի դեպի սահման։
Խաղաղ գիշերներ հայոց աշխարհին….

Սիրելի բնակիչներ.Նշավանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում այսօրվա հայտարարությանը մեծամասշտաբ արձագանք…

Posted by Նշավան համայնք on Friday, July 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ