![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
Ինչքան էլ որ տարօրինակ թվա, Ադրբեջանական պրոպոգանդայի համար մեկ կայքն այսօր գրել է այն տարածքների ու ստրատեգիական օբյեկտների կարևորության մասին, որոնք գտնվում են ՀՀ ՊՆ ստորբաժանումների վերցրած դիրքերի հսկողության տակ:
Չնայած որ այս ամենի մասին բարձրաձայնելու նպատակը կարող է լրիվ այլ լինել, այնուամենայնիվ արձանագրենք…
Կայքում մասնավորապես ասվում է.
«Շատերի համար զարմանալի է այն, որ վերջին ռազմական գործողությունները տեղի չեն ունենում Լեռնային Ղարաբաղում, այլ կատարվում է ուղղակիորեն հայ-ադրբեջանական սահմանին : Այստեղ գտնվում են Ադրբեջանի ամենամեծ ռազմավարական նշանակության օբյեկտները: Այստեղ ջրամբարների մի ամբողջ կասկադ է, որն ամենամեծն է Ադրբեջանում, Մինգեչաուրի ջրամաբարը։ Այստեղ է Ադրբեջանի ամենամեծ ջերմային էլեկտրակայանը:
Ահա Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները համաշխարհային շուկա բերելու ամբողջ ենթակառուցվածքը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերը, Հարավային գազային միջանցքը, Բաքու-Սուպսան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի մայրուղին:
Ցանկացած հարված այս օբյեկտներին կարող է մեծ իրարանցում առաջացնել ոչ միայն տարածաշրջանային մասշտաբով»:
Ինչքան էլ որ տարօրիանկ թվա, Ադրբեջանական պրոպոգանդայի համար մեկ կայքն այսօր գրել է այն տարածքների ու ստրատեգիական…
Posted by Taron Chakhoyan on Friday, July 17, 2020
![]()