![]()
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմի մի խումբ բուժաշխատողներ տեսաուղերձ են հղել Հայաստանի սահմաններն անառիկ պահող հայ դիրքապահներին` կատարելով գուսան Հայկազունի՝ «Հպարտ գնացեք» հայտնի երգը:
Հիշեցնենք, որ Հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ադրբեջանական զինված ուժերը 2020 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,խախտելով հրադադարի ռեժիմը, նպատակ ունենալով ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նշված բնակավայրերի բնակիչներին, դիտավորյալ ոչնչացնել նրանց գույքը, քաղաքացիական նշանակության կառույցները, ենթակառուցվածքային օբյեկտները, տարբեր տիպի և տրամաչափի զինատեսակների, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորված հարվածներ են հասցրել բնակավայրերի ուղղությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Տեսանյութը ստորև․․․
![]()