Ոստիկանները պաշտպանիչ դիմակներ են բաժանել քաղաքացիներին

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով սհմանված կանոններից է նաև դիմակ կրելը։ Հուլիսի 16-ին ՀՀ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները իրենց սպասարկման տարածքներում «հանուն բոլորիս առողջության` կրեք դիմակ» կարգախոսի ներքո քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ բաժանեցին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

«Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ