Ցանկանում եմ աջակցել Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին. Միխայիլ Գալուստյան

Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է Հայաստանի Հանրապետության դրոշը և նշել, որ այդ հրապարակմամբ ցանկանում է սատարել Հայաստանին՝ իր պատմական հայրենիքին:

«Այս հրապարակումով ցանկանում եմ աջակցել Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, տխրեցնում է: Մահանում են երիտասարդ մարդիկ:

Կարծում եմ, որ Հայաստանի հետ պետք է միայն ընկերություն անել: Երբեք պետք չէ երկխոսություն սկսել ուժի լեզվով: Միայն խաղաղ շփում»,- գրել է Գալուստյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ