Հիմնանորոգվում է Վարդաբլուր ճանապարհը

Տ-1 -51, Հ-21-Վարդաբլուր ավտոճանապարհի 2 կմ երկարությամբ հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպության՝ «Վառմաշ» ՍՊԸ կողմից Արագածոտնի մարզով անցնող այս ավտոճանապարհի վրա իրականացվում են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի, կամրջի վերանորոգում, բազալտե եզրաքարերի, անվտանգության տարրերի, գյուղտեխնիկայի անցումների, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։

Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է շուրջ 162 միլիոն ՀՀ դրամ։

‼️Հիմնանորոգվում է Տ-1 -51, Հ-21-Վարդաբլուր ճանապարհը ✅Տ-1 -51, Հ-21-Վարդաբլուր ավտոճանապարհի 2 կմ երկարությամբ…

Posted by ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia on Friday, July 17, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ