![]()
Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քանի դեռ հանգիստ է սահմանում մի քանի փաստ արձանագրենք։ Վերջին օրերի ռազմական բախումների ընթացքում Հայաստանի զինված ուժերը Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածում շատ կարեւոր բարձունք գրավեցին։
Առաջին անգամ մարտական գործողության մեջ արդյունավետ օգտագործվեց հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարք։ Հայկական հակաօդային պաշտպանության ուժերը խոցեցին ադրբեջանական բանակի իսրայելական արտադրության գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը, որը նաեւ աշխարհում առաջին դեպքն էր։
Հայ զինվորականները կարելի ասել երկրորդ անգամ կոտորեցին ադրբեջանական բանակի ամենաէլիտար ստորաբաժանումը համարվող «Յաշմա»-ն (առաջինը մեր տղերքը 2016-ի ապրիլին էին արել)։ Եվ թերեւս գլխավորը՝ մեր բանակը տարածաշրջանի անվտանգության գլխավոր երաշխավորն է։
Քանի դեռ հանգիստ է սահմանում մի քանի փաստ արձանագրենք։ Վերջին օրերի ռազմական բախումների ընթացքում Հայաստանի զինված…
Posted by Mkrtich Israyelyan on Friday, July 17, 2020
![]()