Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են բողոքի ցույց անող ՀՅԴ-ականների վրա

Լոնդոնում ՀՅԴ երիտասարդական միությունը բողոքի ցույց է կազմակերպել ընդդեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի:

Նրանք բացականչում էին «Հայաստան», «Արցախ», իսկ դիմացի մայթին բողոքի ակցիա էին իրականացնում ադրբեջանցիները, որոնց ձեռքին կային Ադրբեջանի դրոշներ եւ Տավուշի մարզում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում սպանված ադրբեջանզի զինծառայողների լուսանկարները:

Ադրբեջանցիներից մեկը անցավ մայթը, եւ փորձեց խլել հայ ցուցարարի ձեռքի պաստառը, ինչը քաշքշոցի առիթ դարձավ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ