Ադրբեջանի իսրայելական արտադրության SkyStriker հարվածային ԱԹՍ-ն անվնաս հայտնվել է հայ զինվորների մոտ. ռազմագետ

Իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն «սաղ-սալամաթ» մեր տղաների մոտ է հայտնվել։
Սա շատ թանկարժեք ձեռքբերում է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ նշելով, որ նման կարգի ԱԹՍ-ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է, քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ միանում է, այսպես ասած, «система самоуничтожения»-ն, որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։

«Կարճ ասած, եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է, ապա թշնամին պրոբլեմներ ունի, եւ մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո ապագայում է՛լ ավելի մեծ պրոբլեմներ է ունենալու»,- գրել է Մանգասարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ