![]()
ՀՀ ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին սպառնալով՝ օրը ցերեկով մի արտգործնախարար գտնել չկարողացող Ադրբեջանի ղեկավարությունը կրկին ի ցույց դրեց իր հակամարդկային, հետադիմական ու ահաբեկչական բնույթը:
Միջազգային հանրությունը տեղեկացվում է այս մասին:
Ավելի վաղ գրել էր․
Մոտ մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդն ու Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուն, որը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշումներով, արել էին հայտարարություն, որը հակասում էր Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշմանը և պարունակում էր անընդունելի ձևակերպումներ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։
Այս հայտարարությանն անմիջապես հետևել էր մեր պատասխան հայտարարությունը և ակտիվ նամակագրությունը Եվրախորհրդարանի մյուս գործընկերների հետ։
Անցավ մեկ ամիս, և տիկին Կալյուրանդը երեկ արդեն վերջին իրադարձությունների վերաբերյալ արել է ավելի բալանսավորված հայտարարություն, որը չի պարունակում ուղիղ հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, իսկ Տրայան Բասեսկուն ԵԽ ղեկավարությանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից։
Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին սպառնալով՝ օրը ցերեկով մի արտգործնախարար գտնել չկարողացող Ադրբեջանի…
Posted by Ruben Rubinyan on Thursday, July 16, 2020
![]()