Կրակոցներ են հնչել Գեղարքունիկի ուղղությամբ․ այս պահին սահմանում տիրող իրավիճակի մասին

Գիշերը ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթացնում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է:Այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտ 120 կրակոցներ, խախտումներ: Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հերտանային և այլ՝ ավելի մեծ տրամաչափի միջոցներ:

Կրակոցներն իրականացվել են  ոչ միայն բուն մարտական գործողությունների շրջանում, որ ընթանում էին վերջին օրերին, այլ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով՝ այդ թվում անաև Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, նախիջևանյան հատվածում՝ չորրորդ և հինգերերորդ բանակային կորպուսների հատվածում»,-ասաց Հովհաննիսյանը:

Սակայն նա ասաց՝ կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Ըստ էության այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ