Արտակ Դավթյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը նշանակվել է
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն էր ստացել զբաղեցրած պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

Հիշեցնենք, որ  մամուլում գրվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ։

Արտակ Դավթյանն  հանդես էր եկել պարզաբանմամբ, որում նշել էր, թե օրենքի առաջ բոլորն են հավասար եւ եթե որեւէ խախտում է արել՝ կկրի դրանից բխող պատասխանատվությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ