Չինարիի սահմանապահները. երեկ ամբողջ օրը նրանց գլխավերևում ԱԹՍ-ներ են պտտվել

ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Չինարիից:

«Չինարիի սահմանապահները. երեկ ամբողջ օրը նրանց գլխավերևում ԱԹՍ-ներ են պտտվել»,- ասվում է լուսանկարներին կից արված գրառման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք,  անցած գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոց։ Այդ մասին Իջևանում գտնվող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի պատասխանաոտւ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին տեղի էին ունենում գործողությունները, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ։

Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում։ Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել։ Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա։

Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ։ Բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ