«Օպերատորներն իրավիճակը շտկել են և հիմա ուղարկում են հերքող հաղորդագրություններ․..». Հովհաննիսյանն անդրադարձել է ադրբեջանական ապատեղեկատվությանը

Տարբեր հեռախոսների վրա, տարբեր աբոնեմենտային գծերով ստացվել են հաղորդագրութուններ՝ կեղծ, լատինատառ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ապատեղեկատվությանը:

«Օպերատորներն իրավիճակը շտկել են և հիմա ուղարկում են այլ հաղորդագրություններ, որպեսզի դա հերքեն:

Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին տեղի էին ունենում գործողությունները, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ։

Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում։ Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել։ Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա։

Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ։ Բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա։»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ