Քիմ Քարդաշյանը հայ եղբայրների կողքին է․ նոր գրառում Տավուշի մասին

Քիմ Քարդաշյանն Ինստագրամում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունների մասին։

Նա գրել է, որ , չնայած շարունակվող համաճարակին, Ադրբեջանը արհամարհել է ՄԱԿ-ի՝ կրակի դադարեցման գլոբալ կոչը ու հարձակվել Հայաստանի վրա։

Ավելին, Քարդաշյանն համաշխարհային կազմակերպությունների ու ԱՄՆ-ի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի այն հայտարարությունների վրա, թե կարող են պայթեցնել Մեծամորի ատոմակայանը։

Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը վերանայել Ադրբեջանին ռազմական ամենամյա օգնության տրամադրումը, քանի որ այդ զենքն ուղղվելու է հայ խաղաղ բնակչության վրա։

Քիմը հայ եղբայրների կողքին է ու աղոթում է բոլոր նրանց համար, ովքեր ստիպված ներգրավել են Ադրբեջանի արկածախնդրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ