«Ցանկանում եմ զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին». Հենրիխ Մխիթարյան


Հայստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղի ունեցող գործողություններին:

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով:

Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!
Ձեր հետ եմ: Հենո»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ