![]()
«Էս տեսակի համար ամեն մի զինվոր գեներալի քաշ ունի…»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Զգու՞մ եք էն նեքին վստահությունը, որ կա Ձեր ներսում…
Հաստատ միայն ես չեմ, որ զգում եմ դա, վստահ եմ, շատերդ էլ ունեք այն զգացողությունը… զգացողությունը որ հաղթելու ենք…
Էս ամեն ինչի մեջ ներքին հանգստությւն կա մոտս…
Ու գիտե՞ք ինչու…
Այո… փաստացի մենք այսօր չհայտարարված պատերազմի մեջ ենք, որ հետագայում պատմության դասագրքերում ամենայն հավանականությամբ կհիշատակվի որպես Տավուշյան պատերազմ, հաղթած պատերազմ…
Իսկ այս չհայտարարված պատերազմական իրավիճակում հայկական Զինված Ուժերի Գերագույն գխավոր հրամանատարը Փաշինյան Նիկոլն է…
Մարդ, ով իր ողջ գիտակից կյանքն ապրել է կռիվ տալով:
Կռիվ է տվել ներքին թշնամու դեմ, իշխանազավթի դեմ, թալանչու դեմ, հայ մարդուն ստրկացնողի դեմ, սեփական ժողովրդին ունեզրկողի դեմ, քաղաքացուն լռեցնողի դեմ ու նաև արտաքին թշնամու դեմ…
Կռիվ տվող էս տեսակին հաղթել գրեթե անհնար է, անհնար է ծնկի բերել, ահնար է էս տեսակի հետ պայմաններով խոսել, որևէ բան պարտադրել… և որ ամենակարևորն է՝ անհնար է ԱՌՆԵԼ:
Էս տեսակի համար հայրենիքի ամեն մի թուփն ու քարը արժեք ունի, հողի ամեն մի մասնիկն էլ ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունի:
Էս տեսակի համար ամեն մի զինվոր գեներալի քաշ ունի…
Գիտեմ, հիմա ձեզանից ոմանք կարող են ասել վարչապետի գովքն է անում… ամենևին… հարցը վարչապետի մարդ տեսակն է, ազնիվ տեսակն է, կռիվ տվող տեսակն է…
Ու մի բան էլ… մեր գործն արդար է…
Իսկ արդար գործի համար կռիվ տվողին հաղթելն անհնար է…
![]()